Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոր գազատարով Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ

Նոր գազատարով Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ
22.09.2014 | 12:40

Բաքվում շաբաթ օրն Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի արարողությունը: Ադրբեջանը նախատեսում է այս գազատարով «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով և Թուրքիայով հասցնել Եվրոպա:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս գազատարն ազդելու է շատ երկրների ճակատագրերի վրա: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն արձանագրում է, որ այս կերպ «Ադրբեջանը փորձում է Եվրոպայի էներգամատակարարման հարցում մրցակցել Ռուսաստանի հետ»: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել է, որ այս նախագծով փոփոխվելու է Եվրոպայի էներգետիկ քարտեզը:
«XXI դարի նախագիծ» անվանվող «Հարավային գազային միջանցքի» առիթով իրենց շնորհավորանքներն են հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Ադրբեջանի գազի հաստատված պաշարները կազմում են 2,5 տրլն խմ, կանխատեսվող պաշարները՝ 4 տրլն խմ: Ներդրումները ենթադրաբար կկազմեն 45 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է նախագծի միջոցով գազը Թուրքիա հասցնել 2018-ին, իսկ Եվրոպա՝ 2019-ին:

Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ